Ո՞ւմ համար  է վտանգավոր ծիրանի չարաշահումը 

17 հունիսի, 2022  11:38

Մարդիկ, որոնք խնդիրներ ունեն աղեստամոքսային տրակտի կամ շաքարախտի հետ, չպետք է չարաշահեն ծիրանը, Մոսկվա 24 պարբերականին ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ դիաբետով հիվանդները պետք է տեղյակ լինեն, որ ծիրանի շաքարի մեծ քանակությունը կարող է խորացնել առողջական խնդիրը։

«Շաքարային դիաբետով հիվանդ մարդը, որպես կանոն, դա փոխհատուցում է դեղորայքով։ Պետք է հիշել, որ պետք չէ չափից շատ ուտել»,-պարզաբանել է փորձագետը։

Բացի այդ, ըստ մասնագետի, գաստրիտների, խոցերի, կոլիտի, գրգռված աղիքի համախտանիշի դեպքում, թունավորումից, վիրահատությունից կամ սրման պահին չպետք է տարվել  ծիրանով։ Այն պարունակում է բջջանյութ, որը կարող է վատթարացնել այս հիվանդությունների ընթացքը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում